Արցախի նախագահն այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, «տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը»: Այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է Ֆեյսբուքում գրառմամբ:
«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը», - գրում է Հարությունյանը՝ շարունակելով. - «Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»:
Իր գրառումն Արցախի նախագահն ամփոփում է հետևյալ հետգրությամբ. - «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»: