Մատչելիության հղումներ

Պուտինը վստահ է` հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել բանակցային գործընթացի միջոցով


Ռուսաստանի նախագահն այսօր հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում և անելու է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի օր առաջ, որպեսզի փրկվեն այն մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են դեմ դիմաց և, ցավոք, սրտի մինչ օրս միմյանց տեսնում են ինքնաձիգերի ու հրացանների նշանակետերում, միմյանց դեմ զենք են կիրառում», - դիմելով կրոնական գործիչներին՝ հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով. - «Համենայն դեպս, մենք կապի մեջ ենք թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում ՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»։

XS
SM
MD
LG