Մատչելիության հղումներ

Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է


Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ են բացում, փոխանցում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի` Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտունի քաղաքի վրա գիշերը կիրառվել է ռազմական ավիացիա, հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, ինչպես նաև Գրադ և Սմերչ կայանքներից կրակ է բացվել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ:

XS
SM
MD
LG