Արցախի Մարտունի քաղաքի վրա գիշերը կիրառվել է ռազմական ավիացիա, ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
«Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։