«Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը», - այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել Ղարաբաղի խնդրով Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։
«Արդեն 30 տարի է, ինչ ձևավորվել է այդ խումբը, սակայն այն այդպես էլ չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծում գտնել», - Մոսկվայում Իրանի դեսպանատան փոխանցմամբ` հայտարարել է դիվանագետը։
Արաքչին Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Բաքվից, որտեղ երեկ ողջ օրվա ընթացքում հանդիպում էր Ադրբեջանի ղեկավարության հետ։
«Իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շարունակվել է շուրջ մեկուկես ժամ։ Ադրբեջանցի պաշտոնյաները դրական մոտեցում ունեն տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Թեհրանի մշակած ծրագրի հանդեպ»,- IRNA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Իրանցի դիվանագետի խոսքով` Թեհրանում մշակված ծրագրի համաձայն հրադադարը պետք է հաստատվի որոշ նախնական քայլերից հետո։