ՌԻԱ «Նովոստի՞ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին ասել է, որ Թեհրանը մտադիր չէ իր սահմանների մոտ հանդուրժել ռազմական գործողությունների շարունակումը:
Հոկտեմբերի 20-ին իրանական մամուլը հաղորդել է, որ իրանական տարածքում՝ սահմանին մոտ գտնվող շրջանում վայր է ընկել մի անօդաչու թռչող սարք: Հայկական կողմի փոխանցմամբ, այդ անօդաչուն պատկանել է Ադրբեջանի զինված ուժերին:
Իրանի ԱԳՆ-ն նաև հայտնել , որ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում 8 արկ է հասել Իրանի տարածք և վնասել բնակելի տները:
«Իսլամական Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է մեր սահմանամերձ շրջաններում այդ ակտիվությանը, այդ կապակցությամբ մենք անընդունելի ենք որակում որևէ կողմի ագրեսիան մեր տարածքում, մենք ամենայն լրջությամբ նախազգուշացնում ենք դրա մասին և կոչ ենք անում առավել զսպվածություն ու զգուշություն դրսևորել», - ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը:
Քասեմ Ջալալին նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում Թեհրանը սերտ և լուրջ շփումներ է իրականացնում բոլոր կողմերի հետ: