Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Թուրքիայի նախագահականի մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում:

Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, թե «ճգնաժամի պատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի բռնազավթումն է և հարձակումները», ընդգծել է, որ անհրաժեշտ է «տարբերակել այս հակամարտության մեջ իրավացի և տուժած կողմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG