Մատչելիության հղումներ

Կանադայի արտգործնախարարը կոչ է անում բացառել երրորդ ուժերի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը


«Կանադան շարունակում է [ղարաբաղյան հակամարտության կողմերին] կոչ անել հարգել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները», - այսօր Twitter-ի իր օգտահաշվում գրել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը։

Կանադական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Օտտավան 350 հազար դոլար կփոխանցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ մարդասիրական խնդիրներ լուծելու նպատակով։

«Մենք կոչ ենք անում երրորդ պետություններին չմիջամտել հակամարտությանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերիֆիկացման մեխանիզմներ ստեղծել», - գրել է Շամպանը՝ նշելով նաև, որ մշտական կապի մեջ է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

XS
SM
MD
LG