Կանադայի արտգործնախարարը վերստին կոչ է արել երրորդ երկրներին՝ չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը։
«Հենց նոր խոսեցի Հայաստանի արտգործնաարարի հետ։ Կանադան ողջունում է մարդասիրական հրադադարն, այն պետք է պահպանվի՝ նոր կորուստներից խուսափելու համար», - գրել է Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Թվիթերում, և հավելել, - «Մենք կոչ ենք անում արտաքին ուժերին՝ հեռու մնալ այս հակամարտությունից և աջակցել Մինսկի խմբի՝ հրադադարի վերահսկման մեխանիզմին»։
Ավելի վաղ Կանադան սառեցրել էր որոշ տեխնոլոգիաների մատարարարումը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ հիմնվելով այն հաղորդումների վրա, որ դրանք տեղադրվում են թուրքական անօդաչու սարքերի վրա և օգտագործվում Ղարաբաղի դեմ։
Թուրքիայի նախագահն ի պատասխան հեռախոսազրույց էր ունեցել Կանադայի վարչապետի հետ ու բողոքել, թե այդ որոշումը հակասում է երկու երկրների «դաշնակցյաին հարաբերություններին»։