Մատչելիության հղումներ

Ավերված տներ, մեքենաներ․ Մարտունին դեռ հրթիռակոծվում է՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը


Արցախի Մարտունի քաղաքն օրեր առաջ էր հրթիռակոծվել, շատ չանցած հրադադարի երկրորդ պայմանավորվածությունից: Երեկ էլ այստեղ հանգիստ չի եղել:

«Երեկ իրիկունն են խփել, վնասներ շատ կան, տներ, մեքենաները տեսնում եք ինչ վիճակի են», - ասում են քաղաքացիները:

«Չկա էլ տունս, փլվել է, բոմբը վրան ընկավ», - պատմում է քաղաքացիներից մեկը: Տեղացիները նշում են` ամեն օր ադրբեջանական կողմը կրակում է այս ուղղությամբ, իրենք սովոր են սրան, միաժամանակ անկոտրում են. - «Դուխով», - ասում են նրանք:

Քաղաքում պայթյունի, կրակոցների ձայները պարզ լսելի են: Այստեղից շատ հեռոը չէ ռազմաճակատը. - «Խփում են, ախր ի՞նչ անես: Ամեն օր լինում ա, ամեն օր կրակի ձեն ա, վախենում ես, թե դուրս գաս, էնտեղ կանգնես: Գիտենք էլի զինատեսակները` Գրադով, առաջվանը չի, նոր սնարյադներ ա, նոր ռումբեր են»:

«Էսօր առավոտը նորմալ է եղել, 3 օր բայց կրակել են, իրիկունը կրակել են քաղաքի վրա, խաղաղ ժողովրդի վրա կրակում են երկու կողմից` էջից և ձախից: Ժողովուրդը չեն վախենում, կանգնած են աջալուրջ: Մենք 90 թվականից ենք այդ ամենը տեսել: Սովորականն էն ա, որ մենք թշնամուց չենք վախենում, ուրիշ ոչ մի բան», - ասում են մարտունեցիները:

XS
SM
MD
LG