Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ


Կառավարությունում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ: Հանդիպումից մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան, սակայն չպատասխանեց լրագրողների հարցերին:

Վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ այսօր ավելի վաղ էլ վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետն ընդունել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Իսկ նախքան այդ կայացել էր Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել էին ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:

XS
SM
MD
LG