Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ», - ասել է Պողոսյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը՝ Ադրբեջանի զինված ուժերին հասցվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:
«Իրականում մենք վճռական ժամանակահատված ենք ապրում, և իմ կոչն ու հորդորն է մեր ժողովրդին` միասնաբար հաղթահարենք այս կարևոր փորձությունը։ Այսօր մեզ առաջին հերթին պետք է բոլորի մասնակցությունն ու պատասխանատվության զգացումը», - եզրափակել է Պողոսյանը: