Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը


Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր, փոփոխություններ գրեթե չեն ունեցել», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ այսօր Հայաստանի օդային տարածքում ԱԹՍ-ներ եղե՞լ են, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ որևէ ուղղությամբ արձանագրված ԱԹՍ-ի գործողության մասին: Բայց քանի որ ակտիվ մարտական գործողություններ են, ակտիվ մարտական գործողությունների դեպքում հնարավոր են նման դեպքեր, որ հետախուզական թռիչքներ իրականացնեն, բայց մենք չտեսնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG