Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ դարձյալ քննարկել է Ղարաբաղի իրավիճակը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօր քննարկել է Լեռնային Ղարաբղի հակամարտության իրավիճակը։

Հեռավար նիստի իր բացման խոսքում Պուտինն ասել է, թե մինչ օրակարգի հիմնական հարցին անցնելը ցանկանում է արտգործնախարարից հետաքրքվել, թե ինչպես է ընթանում Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը՝ կապված ռազմավարական հարձակողական սպառազինությունները կրճատելու համաձայնագիրը երկարաձգելու խնդիրների հետ։

Կրեմլի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում այդ թեմայով մանրամասներ են ներկայացված, բայց ղարաբաղյան թեմայի քննարկումներից ոչինչ չի հաղորդվում։

Պուտինի գլխավորությամբ անցկացված ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի վարչապետը, ԱԳ նախարարը, Դաշնային խորհրդի նախագահը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Կրեմլի վարչակազմի ղեկավարը, ՆԳ նախարարը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը։

XS
SM
MD
LG