Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը ռուս պատգամավորի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։

Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ` քննարկել են «ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»։

«Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում», - նշում է Արցախի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG