Մատչելիության հղումներ

Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, փոխանցում է Հովհաննիսյանը


Այսօր վաղ առավոտյան նորից Ադրբեջանը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով, ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ, քիչ առաջ հայտնեց Հայաստանի պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդն ունի զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել, ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ադրբեջանը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ», - նշեց Հովհաննիսյանը` հավելելով, որ Պաշտպանության բանակը կարողանում է «հերոսաբար դիմակայություն» ցույց տալ բոլոր հատվածներում:

Ինչ վերաբերում է կոնկրետ Քարվաճառի շրջանին, նա նշեց` այնտեղ այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան:

Ադրբեջանական կողմն իր հերթին շարունակում է հայտարարել, թե հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը:

XS
SM
MD
LG