Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքում կառույցների վնասման մասին տեղեկատվությունը


Հայաստան - Ռուսական 102-րդ ռազմակայանը Գյումրիում, արխիվ
Հայաստան - Ռուսական 102-րդ ռազմակայանը Գյումրիում, արխիվ

Ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքում կառույցների վնասների մասին տեղեկատվությունը, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր զինվորական գերատեսչությունները ստուգում են այդ տեղեկատվությունը, նրանք մշտական շփման մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ», - նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցների մասին:

«Այդ տեղեկատվությունը [Հայաստանի տարածքում կառույցների ոչնչացման մասին] ստուգվում և վերլուծվում է», - կրկնել է Պեսկովը։

Տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի դնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինի խոսնակն առաջարկել է սպասել ստուգումների արդյունքներին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

XS
SM
MD
LG