Մատչելիության հղումներ

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Տոնոյանի և Հասանովի հետ


Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյան և Սերգեյ Շոյգու, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյան և Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ ու կոչ արել ամբողջ ծավալով իրականացնել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցով ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն գործընկերներին կոչ է արել ամբողջ ծավալով իրականացնել ադրբեջանական և հայկական կողմի պարտավորությունները՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համաձայնություններին համապատասխան», - ասվում է հաղորդագրությունում:

Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG