Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվ մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կայունացմանը։
«Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար», - այսօր ՏԱՍՍ-ին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, ավելի վաղ՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների՝ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի։
«Գլխավոր նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի իրավիճակը կայունացնելու համար», - հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։