Ռուսաստանի պաշտպանության նախարարը մտահոգված է հաղորդումներով, ըստ որոնց, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Թուրքական կողմը հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս թեմային չէր անդրադարձել։ Հաղորդվել էր միայն, թե Հուլուսի Աքարը «վերստին աջակցություն է հայտնել Ադրբեջանին և պնդել, թե Հայաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»։