Շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այն նախօրոք էր պլանավորված, սակայն պատերազմը Արցախում փոխել է այցի օրակարգը, և Ռուսաստանի մայրաքաղաքում Մնացականյանը մեծամասամբ քննարկում է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Երեկ, հիշեցնենք, նա հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարարին, իսկ այսօր հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպումն անցնում է Ռուսատսանի արտգործնախարարության ընդունելության առանձնատանը։
Հոկտեմբերի 8-ին, հիշեցնենք, համանախագահները Ժնևում հանդիպել էին Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իսկ երկու օր առաջ նաև հեռախոսաազրույց են ունեցել նրա հետ:
Փորձագետներն ակնկալում էին, որ այս շաբաթ արդեն կշարունակվեն ղարաբաղյան խնդրի շուրջ ջանքերը` լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: