Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԽ ԱՄՆ համանախագահը քննարկել են հրադադարի պահպանմանն ուղղված հնարավոր քայլերը


Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ կողմերը նաև շահագրգռվածություն են հայտնել շարունակել միասնական ջանքերը` լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG