Մատչելիության հղումներ

Լավրովն ու Չավուշօղլուն շեշտել են հրադադարի դրույթների իրականացման անհրաժեշտությունը


Թուրքիա- Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, արխիվ
Թուրքիա- Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որն ըստ աղբյուրի` կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ:

«Նշվել է հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների անվերահապահ իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է ռուսաստանյան ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Գերատեսչությունը հավելում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելուն՝ «հաշվի առնելով Մոսկովյան հայտարարության դրույթները»։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

XS
SM
MD
LG