Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը գիշերը կրկին հրթիռակոծվել է


Ստեփանակերտը հոկտեմբերի 11-ի առավոտյան
Ստեփանակերտը հոկտեմբերի 11-ի առավոտյան

Ադրբեջանը չի պահում հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունը. Ստեփանակերտը գիշերը հրթիռակոծվել է, մի քանի ուժեղ պայթյունի ձայներ են հնչել` չնայած պայմանավորված հրադադարին: Առավոտյան արդեն Արցախի մայրաքաղաքում և մյուս քաղաքներում տեսանելի էին պայթյունի հետևանքները, կա նույնիսկ զոհ, վիրավոր:

Հարաբերական անդորր եղել է միայն հրադադարի ռեժիմի պայմանավորվածության գիշերը և հաջորդող օրը: Չնայած դրան Ստեփանակերտի փողոցներն այդքան էլ մարդաշետ չէին, և բնակիչները դա պայմանավորում էին հակառակորդի նկատմամբ ունեցած անվստահությամբ. նրանք շարունակում էին պատսպարված մնալ ապաստարաններում` նշելով, որ Ադրբեջանին պետք չէ վստահել:

«Ճիշտ է` ես չեմ վախենում, բոստան եմ մտնում: Տղես կռվի ա, թոռնիկս` բանակում, 3 աղջիկ ունեմ, 3-ն էլ էստեղ են, չենք դուրս եկել: Մենք ծոռներս են գնացել այստեղից: Գիշերը մնալում եմ տունը, ապասատարան չունեմ, սիրտ էլ չունեմ մտնել ապաստարան: Ամուսինս է մի քիչ վատացել, մի քիչ վախեցավ: Հույս ունեմ, որ պիտի լավ լինի, բայց չգիտեմ` կլինի, թե չէ», - պատմում է տեղացի կանանցից մեկը:

«Էտ թուրքերն ի՞նչ են ուզում մեզանից, մենք չենք կարում հասկանանք: Հույս ունենք, մարդ պիտի չհուսահատվի», - հավելում է մյուսը:

XS
SM
MD
LG