«Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԲԿ մեդիա կենտրոնին, հաղորդում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Հայաստանի վարչապետի հետ բանակցելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ:
«Չեմ կարող բացառել, սակայն այս փուլում նման հանդիպումն արդյունավետ չի լինի: Ընդհակառակը` դա ապարդհուն կլինի: Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ չի կարելի խոսել վերջնագրերի, շանտաժի և վիրավորանքի լեզվով»,- պնդել է Ալիևը: