Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։
«Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին», - գրել է Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ էլ Հովհաննիսյանը գրել էր, թե «Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեմ Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ»։