Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղարաբաղում հրադադարի խնդիրը


Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ.
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ.

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում մեծ կարևորություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը: Այդ մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Վլադիմիր Պուտինը հանգամանորեն տեղեկացրել է Հասան Ռոհանիին տարածաշրջանում կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերի մասին», - ասվում է ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրությունում:

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Մոսկվայի ձեռնարկած միջոցներին, որոնց շնորհիվ հաջողվել է հրադադար հաստատել և ստեղծել բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորություն:

XS
SM
MD
LG