Մատչելիության հղումներ

Հրադադարը չի փոխարինի վերջնական կարգավորմանը, հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ը


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Կրակի դադարեցումը չի փոխարինի Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության կապակցությամբ ։

«Հայտարարված հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի խնդրի վերջնական որոշմանը», - հայտարարել թուրքական դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, որ Անկարան կաջակցի այն որոշումներին, որոնց իր համաձայնությունը կտա Բաքուն։

«Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում», - նաև հայտարարել է պաշտոնական Անկարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG