Մատչելիության հղումներ

Գիշերը առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի զինծառայողների հետ, 4-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի զինծառայողների հետ, 4-ը հոկտեմբերի, 2020թ.

Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահը:

«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո», - շեշտում է Արայիկ Հարությունյանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է.

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապահ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Պաշտպանության բանակը լիովին տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման»:

XS
SM
MD
LG