Մատչելիության հղումներ

Պատերազմի հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում կայուն հաջողությամբ, ասում է Արցախի նախագահը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, սեպտեմբեր, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, սեպտեմբեր, 2020թ.

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ», - երեկ ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել», - նշում է Հարությունյանը:

«Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին», - ընդգծում է Արցախի նախագահը:

XS
SM
MD
LG