Մատչելիության հղումներ

«Ավրորա»-ի հիմնադիրները 1 մլն դոլար են նվիրաբերում և նախաձեռնում 1 մլն դոլարի ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած երեխաներին


«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ (ձախից՝ աջ) Վարդան Գրեգորյան, Նուբար Աֆեյան և Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ (ձախից՝ աջ) Վարդան Գրեգորյան, Նուբար Աֆեյան և Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և նախաձեռնում են 1 միլիոն դոլարի հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած երեխաներին։

«Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով և տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, հայտարարել են «Ավրորա»-ի համահիմնադիրները:

Նշելով, որ 2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օր դրեցին սկիզբն իրենց միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը, «Ավրորա»-ի համահիմնադիրները շեշտել են՝ երբեք չէին պատկերացնի, որ ներկա ժամանակներում ևս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG