Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Արդեն իսկ հայտնել էինք, որ Արցախի մայրաքաղաքը առավոտյան մոտ 7:30-ից հրետակոծվում է:
Արցախի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ նա զգուշացրել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Դրան հետևել էր նրա խոսնակը հայտարարությունը, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: