Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից րոպեներ հետո նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»:
Արցախի նախագահը, մասնավորապես, գրել էր, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։