Մատչելիության հղումներ

Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. Հայաստանի ԱԳՆ


Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաև շեշտում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի դեմ։

«Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին», - հիշեցնում է Արտգործնախարարությունը:

XS
SM
MD
LG