Մատչելիության հղումներ

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Բելառուսի նախագահական նստավայրը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ երեկ, Լուկաշենկոն հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։

Բելառուսը, ի թիվս 8 այլ երկրների, անդամակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի համանախագահներն են Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG