Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ:
ՀՀ կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները: