Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարար. Մեր գործընկերների հայտարարությունների որակը օր օրի կփոխվի


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը վստահ է` միջազգային գործընկերները հայտարարությունները օր օրի կփոխվեն: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցուպատասխանը:

«Ազատություն». - Պարոն Ադոնց Ձեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ հենց Արցախի ճանաչման հարցը, որ օրակարգում կա, այդ մասին նախազգուշացրե՞լ եք, խոսվե՞լ է, ինչքանո՞վ է քննարկվել այդ հարցը:

Ավետ Ադոնց.- Այսօրվա դրությամբ մեր միջազգային գործընկերների հետ թե երկկողմանի, թե միջազգային կազմակերպություններում հիմնականում քննարկվում են այդ ռազմական գործողությունները կամ պատերազմը, որը սկսվել է երեկ:

«Ազատություն». - Այսինքն` այդ հարցը, որ օրակարգում կա, չի քննարկվել:

Ավետ Ադոնց. - Մենք այսօր քննարկում ենք ռազմական գործողությունները, մենք այսօր քննարկում ենք ռազմական գործողությունների բազմաբնույթ լինելը, անսովոր լինելը, և մեր միջազգային գործընկերները հասկանում են մեզ:

«Ազատություն». - Հայ-ադրբեջանական սահմանին ևս ակտիվ գործողություններ են եղել, այս մասով ՀԱՊԿ-ի արձագանքը Դուք ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀԱՊԿ գործընկերներից:

Ավետ Ադոնց. - Զարգացումները, որոնք տեղի են ունենում այսօր, այնուամենայնիվ զարգացող են, ամեն ժամ, ամեն րոպե փոխվող զարգացումներ են, և ակնհայտ է, որ բոլոր գնահատականները և բոլոր դիրքորոշումները համապատասխանաբար փոխվելու են: Վաղը, ես վստահ եմ, որ կլինեն այլ հայտարարություններ նույն մեր գործընկեր պետություններից կամ վաղը չէ մյուս օրը:

«Ազատություն». - Պարոն Ադոնց, ամեն դեպքում այս փուլում Դուք բավարար գնահատո՞ւմ եք ՀԱՊԿ-ի արձագանքը:

Ավետ Ադոնց. - Ընդհանուր առմամբ այն, ինչ որ տեղի է ունենում շփման գծի երկայնքով այդ պատերազմում լայնածավալ և բազմաբնույթ, երեկ` առաջին օրը արձագանքները, բացառությամբ մի քանիսի այո, մենք բավարարված ենք զգում:

Լրագրող. - Ռուսաստանը երկու կողմերին է կոչ անում կրակը դադարեցնել, երբ հարձակումը սկսվել է Ադրբեջանի կողմից, որևէ շեշտադրում մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից այդ մասով:

Ավետ Ադոնց. - Նորից եմ ասում, սա միայն Ռուսաստանի հայտարարությունը չէր, որ պարունակում էր այդ բալանսը կամ այդ կարգի մոտեցումը, ես նաև կհիշատակեի քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող պետություններին, մասնավորապես Եվրոպական միությունն այս պահի դրությամբ իրենց բոլոր հայտարարությունների կենտրոնական կետը իրավիճակը հանգստացնելն է: Իրավիճակը պատերազմն է, անկանկատեսելի էտապներով զարգանում է, պարզ պատերազմ չէ, որովհետև մեր հակառակորդն այսօր գործում է մի փոքր անսովոր, թե աշխարահագրությունը հաշվի առնելով, թե գործիքները հաշվի առնելով: Այդ իսկ պատճառով ես ավելի քան վստահ եմ, որ այդ հայտարարությունների որակը օր օրի կփոխվի, իսկ ինչ վերաբերում է բալանսավորված հայտարարությանը, իհարկե դժգոհ եմ:

XS
SM
MD
LG