Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, 27-ը սեպտեմբերի, 2020թ.
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, 27-ը սեպտեմբերի, 2020թ.

Հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել, լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ողջ գիշեր ընթացել են մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, բայց հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։

Պաշտպանության բանակի դիրքային բարելավումներից հետո, ըստ Հովհաննիսյանի, «հակառակորդը շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ են մղվել»։

Վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը կիրառել է հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրանետեր։

«Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակումները, մեր Զինված ուժերը վարում են համառ մարտեր, հերոսական մարտեր», - նշեց Հովհաննիսյանը։

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան, բոլորն արդեն զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում են։

Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը գերեվարել է ադրբեջացնի բարձրաստիճան զինվորականի, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մեզ մոտ այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG