Մատչելիության հղումներ

Գիշերը մարտերը շարունակվել են, վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները. ՊՆ խոսնակ


Արցախի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանում, արխիվ
Արցախի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանում, արխիվ

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները :

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

«Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

«Ազատության» թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում գիշերը համեմատաբար խաղաղ է անցել, միայն հեռվից լսվում էին խոշոր տրամաչափի զենքի կրակոցների ձայներ:

Ուշ երեկոյան, գիշերը Ստեփանակերտում հազվադեպ կարելի էր մարդկանց հանդիպել՝ բնակիչները ռմբապաստարաններում են, տանն են, քաղաքի լույսերն անջատված են անվտանգության նկատառումներով:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG