Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի Գլխավոր շտաբի և Զինված ուժերի ղեկավար անձնակազմի հետ:

Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և Պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG