Մատչելիության հղումներ

Ռոհանի. «Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Թեհրան, 22-ը սեպտեմբերի, 2020թ.
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Թեհրան, 22-ը սեպտեմբերի, 2020թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին առցանց հասցեագրված ուղերձում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ոչ բանակցություններ և ոչ էլ պատերազմ կարող է պարտադրել:

«Իրանը երբեք չի դառնա առևտրի առարկա Ամերիկայի նախընտրական և ներքաղաքական հարցերում», - հայտարարել է Ռոհանին:

Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ նոր ցանկում Պաշտպանության նախարարությունն է և միջուկային ու ռազմական ծրագրերի հետ կապված այլ կառույցներ:

Ռոհանին ասել է, թե ամերիկյան ընտրություններից հետո ձևավորվելիք ցանկացած վարչակազմ «պետք գիտակցի, որ երբեք չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի հետ միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագիրը:

Վաշինգտոնը վերջերս միակողմանի վերականգնել է նախքան 2015 թվականի պայմանագիրը ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, սակայն փաստաթուղթը կնքած մյուս երկրները հայտարարել են, որ ամերիկացիների այդ որոշումն իրավական ուժ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG