Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 244-ով, բուժվածներինը՝ 182-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Բուժաշխատողներ երևանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ
Բուժաշխատողներ երևանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 244-ով՝ հասնելով 47 հազար 154-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 182-ով և հասել 42 հազար 551-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 737 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 259 հազար 664-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 928-ի, ևս 285 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 390 մարդ:

XS
SM
MD
LG