Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: