Մատչելիության հղումներ

Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել


Մահացածների ընդհանուր թիվը հասավ 18-ի:

Արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այսօր հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը՝ մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 տուժածներ, որոնցից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել, 4-ը՝ կուրացած:

Դեռևս շարունակում են բուժում ստանալ 5 պացիենտներ, որոնցից 2-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում (1 պացիենտ՝ ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ բավարար (կուրություն), 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում):

Արձանագրված դեպքերից 28-ում օգտագործել են օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, որն, իր հերթին, այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի (2-ը՝ Արմավիրի մարզի տնական օղի), նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG