Մատչելիության հղումներ

ՍԱՏՄ. Հաստատվել է` թունավորման առարկա դարձած օղիում առկա է եղել մեթիլ սպիրտ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները:

Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը` օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

Հիշեցնենք, որ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Գրանցվել է մահվան 14 դեպք: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված 3 անձ, նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG