Մատչելիության հղումներ

Բելառուսում ցույցերն ու ձերբակալությունները չեն դադարում


Բելառուս - Հանրահավաքի մասնակիցներն աղոթում են երկրում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների համար, Մինսկ, 5-ը սեպտեմբերի, 2020թ.
Բելառուս - Հանրահավաքի մասնակիցներն աղոթում են երկրում բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների համար, Մինսկ, 5-ը սեպտեմբերի, 2020թ.

Սեպտեմբերի 5-ին հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Մինսկի փողոցներ։ Առանձին երթեր են կազմակերպել ուսանողները և կին ակտիվիստները։

Դիմակավորված ոստիկանները տասնյակ ուսանողների բերման են ենթարկել։ Իսկ կանանց երթից բերման են ենթարկվել «Բելսատ» հեռուստաընկերության լրագրողներ Ալենա Դուբովիկն ու Մաքսիմ Կալիտովսկին, որոնք ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էին իրադարձությունը։

Ներքին գործերի Մինսկի քաղաքային վարչությունը պաշտոնապես հայտնել է, որ այսօր շուրջ երեք տասնյակ մարդ է բերման ենթարկվել չարտոնված ցույցերին մասնակցելու համար։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո 26 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերն արդեն չորս շաբաթ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG