Այսօր Բելառուսում տեղի կունենա հետընտրական զանգվածային ակցիաները լուսաբանող վեց լրագրողների դատավարությունը:
Նրանց մեղադրում են ապօրինի հավաքներին ներկա լինելու և ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար:
Լրագրողներին ձերբակալել են սեպտեմբերի 1-ին Մինսկի «Դինամո» մարզադաշտի մոտ կազմակերպված ցույցի ընթացքում: Նրանց կարող են տուգանել կամ դատապարտել մինչև 15 օր ազատազրկման:
Ընտրություններից հետո արտասահման տեղափոխված ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր պետք է հեռավար կարգով ուղերձով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Բելառուսի ընդդիմությունը չի ընդունում օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 66-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել: Լուկաշենկոն պնդում է, թե բողոքի ակցիաները կազմակերպում են արևմտյան երկրները: