Մատչելիության հղումներ

ՔԿ. Խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն


Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ. հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը:

Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, հիշեցնենք, «Պռոշյանի գինու գործարան»-ի Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG