Մատչելիության հղումներ

Մելանիա Թրամփ. «Դոնալդն ամեն ինչ կանի վիրուսին հաղթելու համար»


ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն առցանց դիմում է հանրապետականների Ազգային համագումարի պատգամավորներին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 25-ը օգոստոսի, 2020թ.
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն առցանց դիմում է հանրապետականների Ազգային համագումարի պատգամավորներին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 25-ը օգոստոսի, 2020թ.

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հանրապետականների Ազգային համագումարում խոսել է երկրին կորոնավիրուսի հասցրած ծանր հարվածի մասին և հավաստիացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ջանք չի խնայում համավարակի տարածումը զսպելու համար:

«Պետք է խոստվանենք, որ մարտ ամսից սկսած մեր կյանքը կտրուկ փոխվել է, անտեսանելի թշնամի COVID-19-ը պատուհասել է մեր հրաշալի երկիրը և բոլորիս վրա է ազդել»,- ասել է առաջին տիկինը:

Նա հավաստացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են համավարակը զսպելու համար:

«Իմ ամուսնու ղեկավարած վարչակազմը չի դադադարեցնի պայքարը, մինչև չստեղծվի հուսալի դեղամիջոց և բոլորի համար մատչելի պատվաստանյութ, Դոնալդն ամեն ինչ կանի վիրուսին հաղթելու համար», - ասել է Մելանիա Թրամփը:

Հանրապետականները նախագահության և փոխնախագահության թեկնածուներ են հաստատել Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին:

Ավելի վաղ տեղի է ունեցել դեմոկրատականների Ազգային համագումարը, որը նախագահության և փոխնախագահության թեկնածուներ է հաստատել Ջո Բայդենին և Քամալա Հարիսին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին:

XS
SM
MD
LG