Այսօր ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում, նաև Ֆլորիդայում կկայանա Հանրապետական կուսակցության Ազգային համագումարը, որի ընթացքում գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես կառաջադրեն որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Համագումարը կտևի չորս օր՝ օգոստոսի 24-27-ը:
Կուսակցական նման համագումարներն անցկացվում են չորս տարին մեկ: Այդուհանդերձ, համաճարակի պատճառով մեծ հանդիպումներ տեղի չեն ունենա, և ինքը Թրամփը կմասնակցի հեռակա կարգով:
Հիշեցնենք՝ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրել նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին: